Քաղաքական - Հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանել․ Փաշինյանը՝ պարգևավճարների թեմայի մասին

«Տեսաք, երեկ տեղի ունեցավ էլի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրավիրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և պարզաբանումներ ստացավ»,- սուպերվարչապետության և խորհրդարանական վերահսկողության թեմաներով լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր այս մասին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հարցին, թե վերջո, ի՞նչ պարզաբանվեց այդ հանդիպման ընթացքում, Փաշինյանը պատասխանեց, որ չգիտի։

Ինչ վերաբերում է պարգևավճարների թեմային, Փաշինյանն ասաց, որ այս քննարկումները շատ լուրջ ճեղքում են կառավարության թափանցիկության տեսանկյունից։

«Կա խնդիր, որը արձանագրվել է, և այդ խնդիրը էլի պետք է հանրայնորեն քննարկենք, այդ խնդիրը հասկանանք իր խորության մեջ և գանք համաձայնության, թե ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիրները պետք է արձանագրել ու լուծել այնպես, որ հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանեն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ