Միջազգային - Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները խոսել են Արցախի խնդրի մասին

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել ԼՂ հարցին: 

«Մենք ցանկանում ենք առաջ տանել ԼՂ հարցով եռակողմ բանակցությունները: Ու թեպետ այսօր որևէ լուրջ առաջընթաց չկա, կարևոր է, որ պատերազմ չկա: Եթե ամեն ինչ կախված լիներ միայն հոգևոր գործիչներից, մենք այդ խնդիրը վաղուց լուծած կլինեինք: Մենք կխրախուսենք քաղաքական գործիչներին: Հուսով ենք, որ այդ խնդիրը կլուծվի»,- ասել է պատրիարք 
Կիրիլը:

Ադրբեջանի հոգևոր առաջնորդն իր հերթին շնորհակալություն է հայտնել Համայն Ռուսիո պատրիարքին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական դերակատարության համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ