Քաղաքական - Հայաստանը մեծ կարևորություն է տալիս աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա): 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել  և հաջողություններ է մաղթել նորանշանակ 
դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը:

Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի Հանրապետության հետ 
հարաբերությունների ակտիվացմանը:

Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության 
հնարավորությունների, փոխճանաչելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Որպես հեռանկարային ուղղություններ նշվել են 
գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները, որտեղ երկու երկրներն ունեն փոխգործակցության զարգացման մեծ ներուժը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ