Ժամանց և շոու բիզնես - Գտնվել է WhatsApp- ում ջնջված հաղորդագրությունները վերականգնելու միջոցը․ Mirror

Օգտատերը կարող է վերականգնել ջնջված հաղորդագրությունները WhatsApp Messenger-ի մեսինջերում՝ օգտագործելով պահուստային կրկնօրինակումը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Daily Daily Mirror-ին:

Պարբերականի տվյալներով, ջնջված հաղորդագրությունը կարդալու համար պետք է հեռացնել ծրագիրը եւ այն կրկին վերականգնել սարքում։ «Դրանից հետո արխիվը կվերականգնվի պահուստային կրկնօրինակումից, եւ ջնջված հաղորդագրությունները կրկին կհայտնվեն», - գրում է թերթը:

Միաժամանակ նշվում է, որ հնարավոր չէ վերականգնել այն հաղորդագրությունները, որոնք ուղարկվել են պահուստային կրկնօրինակման եւ սմարթֆոնի վերագործարկման արանքում: Ավտոմատ պահուստային կրկնօրինակումը տեղի է ունենում օրական մեկ անգամ՝ ժամը 02: 00-ին:

WhatsApp- ում դուք կարող եք հաղորդագրությունները ջնջել ուղարկելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ