Ժամանց և շոու բիզնես - Volkswagen-ը ճանաչվել է մեքենաներ արտադրող աշխարհի ամենախոշոր ընկերությունը

Գերմանական ավտոարտադրող Volkswagen AG խումբը 2018 թվականի տվյալներով ճանաչվել է աշխարհում մեքենաներ արտադրող խոշորագույն ընկերություն: Ընկերությունն արդեն 3-րդ տարին է՝ զբաղեցնում է առաջին տեղը:

Չորեքշաբթի ճապոնական Toyota ընկերությունը հայտնել էր, որ 2%-ով բարձրացել է վաճառքի շահույթը: Անցած տարի ընկերությունը վաճառել է 10,6 մլն ավտոմեքենա, այդ թվում՝ Daihatsu և Hino ավտոմեքենաներ:

Ավելի վաղ Volkswagen-ը հաղորդել էր ավտոմեքենաների վաճառքն ավելացման մասին: Վաճառված մեքենաների թիվը հասել էր 10,8 մլն-ի:

Նշենք, որ գերմանական ընկերությանն են պատկանում նաև Audi, Bentley, Bugatti, Lamborghini, Porsche, SEAT, Skoda, Ducati, MAN, Scania և Volkswagen Commercial բրենդները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ