Մշակույթ - Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում

Կոմիտասի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը:


Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նշեց, որ ամեն տարի երկրներն իրավունք ունեն երկուական հայտ ներկայացնել օրացուցային օրերի համար, և միշտ խնդիր է եղել ընտրության հարցում: Այս անգամ, սակայն, ընտրության հարցում տարակարծություններ չեն եղել: Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելու վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը եղել է միանշանակ:

Պարզվում է, սակայն, խնդիր է եղել՝ կապված Թուրքիայի հետ: Կոմիտասի 150-ամյակը սկզբում չի ներառվել օրացույցում: Պատճառաբանվել է, որ Կոմիտասը ծնվել է Թուրքիայի տարածքում և այս պարագայում պետք է նաև թուրքական կողմի դիրքորոշումը: Հայկական կողմին, ի վերջո, հաջողվել է հաստատել և հիմնավորել հայկական կողմի հայտը:

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ