Քաղաքական - Այն ձևով, ինչպես ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, մեզ մոտ առաջացնում է մեծ մտահոգություններ. Ռուստամյան

Այն ձևով, ինչպես ներկայացվել է մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և հիմա մյուսներն էլ են ընդգրկվում այդ պրոցեսի մեջ, մեզ մոտ առաջացնում է մեծ մտահոգություններ: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է տպավորություն ստեղծի, որ հաշվեհարդարի կամ վենդետայի նպատակ է հետապնդում:


«Արդարադատությունը առաջին հերթին պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն 10 զոհերի մեղավորները: Այս ձեւով, որ դրվում է մեղադրանքը, փորձ է արվում խնդիրը երկրորդական դարձնել: Դրվում է մեղադրանք, որը դեռ ինքը պետք է ապացուցվի, հետո գտնենք, թե ով է մեղավոր: Այսինքն մի հատ ձևակերպում ենք տվել՝ «սահմանադրական կարգի տապալում», որը դեռ պետք է ապացուցվի՝ եղել է, թե ոչ: Հետո նոր գտնենք, թե ով է տապալել այդ սահմանադրական կարգը: Կա հստակ կատարված փաստ, 10 զոհեր կային, այդ զոհերի մեղավորներին գտնենք: Եվ եթե այդպես գտնենք, պատկերն ավելի լայն կբացվի: Եվ ովքեր առնչված են այդ զոհերի հետ, որոնք նպաստել են, ինչ-որ ձեւով մթնոլորտ են ստեղծել, որ այդ զոհերը առաջանան, նրանք էլ պետք է ընդգրկվեն եւ իրենց ցուցմունքներով նպաստեն գործի բացահայտմանը: Այնպես չէ, որ պետք է ասել՝ այս մի մասը մեղավոր է, այն մի մասը՝ ոչ: Մեր խորին համոզմամբ, երկու կողմում էլ կան մեղավորներ»,-հայտարարեց Ռուստամյանը՝ հավելելով, որ այս գործով քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են:

«Այսպես գնալու դեպքում էլի մոռացվելու է, թե ով է կրակել, այդ կրակելու հրամանը ումից է ստացել: ՄԻԵԴ-ն արդեն որոշումներ է կայացնում այս գործի հետ կապված: Սա մի ընթացք է սկսելու, որ ես չգիտեմ՝ Հայաստանը դրանից օգտվելո՞ւ է, թեմեր հեղինակությունն ավելի է տուժելու որպես իրավական պետություն»,-ընդգծեց նա:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ