Միջազգային - Ֆրանցիսկոս Պապն ավելի քան հազար չքավորների հրավիրել է Հռոմ՝ ներկայացման

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հրավիրել է 1300 աղքատների, անօթևանների, փախստականների և նույնիսկ մի խումբ բանտարկյալների`երկուշաբթի Հռոմում դիտելու «Ահեղ դատաստան․ Միքելանջելոն և Սիքստինյան կապելլայի գաղտնիքները» 
մուլտիմեդիա-ներկայացումը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Միքելանջելոյի գլուխգործոցի ստեղծամ պատմությանը նվիրված անսովոր շոուի պրեմիերան կայացել է Հռոմում, 2018 թվականին։ Հատուկ այդ նպատակով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակի հարևանությամբ գտնվող Auditorium Conciliazione համերգային դահլիճը վերազինվել է: Ներկայացման ընթացքում դահլիճի պատերին և  առաստաղին հայտնվում են Սիքստինյան Կապելլայի աշխարհահռչակ որմնանկարների կարմրավուն պատկերները, ներառյալ «Վերջին դատաստանի», որը զարդարում է դրա խորանի պատը: Բալետային համարներով և տարբեր հատուկ էֆեկտներով ներկայացումը մեկ տարուց ավելի ամեն օր ցուցադրվել է մեծ հաջողությամբ։ Այնուհետև որոշվեց 
շոուի ցուցադրությունը մշտական դարձնել՝ այդկերպ  այն եւս մեկ տեսարժան վայրի վերածելով Հավերժական քաղաք այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների համար:

Երկուշաբթի երեկոյան, «Ահեղ դատաստանը» կդիտեն անսովոր հանդիսատեսներ, որոնց համար անվճար տեղերը, ի նշան պոնտիֆիկի հանդեպ հարգանքի, ապահովել են շոուի կազմակերպիչները։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ