Տարածաշրջան - Ադրբեջանցիների խնդրանքով Արցախի դիրքերին ԱԹՍ-ով հարվածներ հասցրած իսրայելական ընկերությունը զրկվել է արտահանման թույլտվությունից

Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում 2017-ին իրականացված գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալի
հետևանքով երեկ զրկվել է սպառազինություն արտահանելու թույլտվությունից, ինչը նշանակում է, որ նրա արտոնագրով Ադրբեջանում նույն ԱԹՍ-ների արտադրությունը նույնպես պետք է դադարեցվի։ 

Իսրայելական նույն ընկերությունն էր, որ նախորդ տարվա ամռանը միջազգային
սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։

Oգոստոսին, դեպքի հետ կապված, Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին» (Ադրբեջանի անունը չէր հիշատակվում, բայց առանց դրա էլ պարզ էր, թե որ երկիրն է գնորդը)։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։

Ավելի ուշ Իսրայելի իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել ընկերության այս գործողությունների վերաբերյալ, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել էր։ Արդեն այն ժամանակ կային ենթադրություններ, որ հայկական դիրքերի վրա հարձակումների վերաբերյալ հենց Aeronautics ընկերության մրցակիցներն էին 
տեղեկություններ տարածել, որպեսզի դժվար դրության մեջ գցեն նրան ու հանեն 
Ադրբեջանին զենք ծախելու մրցակցությունից։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ իսրայելական ընկերություններից մեկը փորձում է գնել-կլանել այս ընկերությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ