Քաղաքական - Նախագահ Արմեն Սարգսյանը զոհված զինվորին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է շարքային Մհեր Ավետիքի Հովսեփյանին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 19-րդ հոդվածը՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Ավետիքի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ