Հասարակություն - Մենք դժվարություններ ունենք այդպիսի զինծառայողների հետ կապված. նրանք ոչ ծառայում են, ոչ ինչ-որ առաջընթաց է ապահովում. Դավիթ Տոնոյան

Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ Զինված ուժերում մեծածավալ աշխատանք է կատարվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մասնավորապես՝ փոփոխություններ կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին մարտական պարտաստության նկատմամբ: Իրային և բազմակողմանի ապահովման ոլորտում բարեփոխումներ իրականացրեցինք»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս տարի հակառակորդի կողմից սպանված զինվորների փոքր թիվ ենք ունեցել. «Դա եղել է և՛ քաղաքական պայմանավորվածությունների,և՛ մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»: Այդուհանդերձ, Դավիթ Տոնոյանը խոստովանեց, որ եղել են տարիներ, որ դժբախտ պատահարների ավելի քիչ թիվ են ունեցել, քան 2018-ին:

«Բարձրացնում ենք կարգապահությունը, ամեն ինչ, որոնք միտված են անվտանգության պահպանմանը. «Նաև միջանձնային հարաբերությունների վրա ուշադրություն ենք դարձնում: Նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու սահմանափակումներով զինծառայողների մասնավորապես, հոգեբանական խնդիրներով զինծառայողների խնդիրներին ավելի լուրջ ուշադրություն դարձնելու, որովհետև ինքնասպանությունների հետ կապված խնդիրներ առաջանում են հենց այդ զինծառայողների կողմից:

Ես կողմնակից չեմ հիվանդներին բանակ զորակոչելուն, ես կողմնակից չեմ մեծ սահմանափակումներով զինծառայողներ զորակոչել բանակ»,-ասաց Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է եզդի զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին, որը գտնվում է ռազմական ոստիկանությունում «սիմուլյացիայի» համար, մինչդեռ իրավապաշտպաններն ահազանգում են, որ նա լուրջ առոջղական խնդիրներ ունի, պաշտպանության նախարարն արձագանքեց.

«Մենք ունենք սկզբունքային դիրքորոշում նշված զինծառայողի նկատմամբ, հուսով եմ, որ մենք սխալվում ենք: Նախաքննություն է իրականացվում մի քանի քրեական գործերով, ինչպիսի որոշում կկայացվի քննչական մարմինների կողմից այդպես էլ կշարունակենք:Մենք դժվարություններ ունենք այդպիսի զինծառայողների հետ կապված: Նրանք ոչ ծառայում են, ոչ ինչ-որ առաջընթաց է ապահովում  իրենց այդպիսի ծառայության պատճառով»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ