Քաղաքական - Փաշինյան-Ալիև հանդիպումները թույլ են տալիս ճանաչել, զգալ միմյանց, փոխանակել տեսլականներ․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արդեն 3 ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անմիջական մասնակցության։ Սա նշանակո՞ւմ է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ձևաչափում փոփոխություն կա։

Այս մասին լրագրողներն այսօր Եռաբլուրում հարցրին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։

«Չէ, չէի ասի։ Գիտեք, առաջինը, որ եղել է երեք հանդիպում, որոնք եղել են այսպես անպատրաստի, օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները գտնվել են նույն վայրում, տարբեր ինչ-որ միջոցառումների ժամանակ։

Եվ սա ողջունելի է, որովհետև երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները, մոտեցումները, միմյանց զգալու որպես մարդ։ Եվ այդ առումով դա շատ դրական բան է», – ասաց Մնացականյանն ու բացատրեց, որ դա հեշտացնում է բանակցությունների հնարավորությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ