Հասարակություն - Չգիտեմ բացահայտվել է այն, թե ոչ. Մարտի 1-ի գործը պետք է լրջագույն կերպով ուսումնասիրվի. Վիտալի Բալասանյան

Մարտի 1-ի գործը պետք է լրջագույն կերպով ուսումնասիրվի նախքան մեղադրանքներ հնչեցնելը: Հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նա նշեց, որ խոսակցություններ են տարածվում այն մասին, որ Մարտի 1-ի գործն արդեն բացահայտվել է:

«Ես չգիտեմ բացահայտվել է այն, թե ոչ», - նկատեց Բալասանյանը:

Մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտահոգությունը, որ Մարտի 1-ի գործի շրջանակում լուրջ հարված է հասցվել Զինված ուժերին, Բալասանյանը նշեց, որ պետական պաշտոն զբաղեցրած անձն իրավունք չունի ասեկոսեների հիման վրա որևէ մեկին մեղադրել և հատկապես պետական կառույցին:

«Ինստիտուտ, որն այսօրվա դրությամբ պաշտպանում է պետական սահմանը: Այդպես չի կարելի», - դժգոհեց Բալասանյանը՝ համերաշխություն հայտնելով Օհանյանին:

Խոսելով Սեյրան Օհանյանի կողմից 0038 հրամանի մասնակի հրապարակման մասին՝ Բալասանյանն ընդգծեց, որ եթե տվյալ հրամանը գաղտնազերված է, ապա այն հարկավոր է գաղտնազերծել հասարակությանը ներկայացնելու համար, ինչը թույլ կտա խուսափել անճշտություններից:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ