Քաղաքական - Փաշինյանը Արցախի հետ կապված հարցին պետք է պատասխանի ոչ թե լայվերի, այլ մամլո ասուլիսի ժամանակ. Ստեփան Դանիելյան

Առաջին հայացքից է թվում, որ Արցախի հարցով ընթացող բանակցություններում ինչ-որ գաղտնիքներ կան, իրականում ամեն ինչ բավականին թափանցիկ է և թափանցիկությունն ապահովում է ադրբեջանական կողմը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Ալիևը և իրենց արտգործնախարարն իրենց դիրքորոշումը պաշտոնական հայտարարությունների միջոցով հստակ նշում են: Այդ հայտարարություններով տեղեկացնում են միջազգային հանրությանն ու Հայաստանի կառավարությանն իրենց պաշտոնական դիրքորոշման մասին: Դրանք են.

- Արցախը կարող է ստանալ բարձր կարգավիճակ միայն Ադրբեջանի կազմում,

- Հայաստանը կոնունիկացիոն շրջափակումից դուրս կբերեն, ըստ երևույթին նկատի ունեն Բաքու-Կարս երկաթուղուց օգտվելը, միաժամանակ Թուրքիայի հետ սահմանի բացումը, իսկ հետագայում թուրքական նավահանգիստներից օգտվելը,

- ըստ երևույթին, տարածքները զիջելու դիմաց նաև որոշակի ֆինանսական կոնպենսացիա կտրամադրեն :

Սա է Ադրբեջանի պայմանները, նաև` ադրբեջանցիների վերադարձն Արցախ:

Ադրբեջանը բաց խաղաքարտերով է խաղում և հրապարակայնորեն ու հստակ նշում է բանակցությունների իր օրակարգը:

Հայաստանի պահով ունենք Մնացականյանի հայտարարությունն Արցախի բնակչության անվտանգության մասին, այսինքն անկախության նախապայմանն իգեցվում անվտանգության աստիճանի, նաև Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Արցախի բնակչությունն է որոշելու իր ճակատագիրը, այսինքն Արցախի ինքնորոշման հանրաքվեն արդեն հաշվի չի առնվում և ակնկալվում է նախկինից տարբերվող նոր որոշում: Մյուս կողմից, հետագայում, Ադրբեջանի հետ բանակցություններում, իր համար խուսանավելու հնարավորություն է փորձում ստեղծել:

Նաև ունենք Լավրովի խոսքերը, որ Հայաստանը պետք է լուրջ վերաբերվի Ադրբեջանի առաջարկներին:

Ունենք նաև ԱՄՆ նախկին դեսպանի վերջին խոսքը, որ տարածքները պետք է զիջվեն, ինչպես նաև Բելթոնի հարցը Փաշինյանին, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, որին վերջինս չի պատասխանել:

Այս պահին սա է մեր ունեցած տեղեկությունները, մնացած հարցերին պետք է Նիկոլ Փաշինյանը պատասխանի ոչ թե լայվերի, այլ մամլո ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները հնարավորություն կունենան իրեն հարցաքննել», - գրել է Դանիելյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ