Միջազգային - Թրամփը ընդունել է Կոնգրեսի առաջարկած ժամանակավոր նոր օրինագիծը, որը վերջ կդնի «շաթդաունին»

ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» ժամանակավորապես ավարտվել է։ Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նշել, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է. կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 միլիարդ դոլարի հատկացման:


«Ես շատ հպարտ հայտարարում եմ, որ այսօր մենք եկել ենք համաձայնության ավարտել շաթդաունը և վերաբացել դաշնային հաստատությունները: Ինչպես բոլորդ գիտեք, ես ուժեղ այլընտրանք ունեմ, սակայն չեմ ցանկանա օգտագործել այն այս անգամ: Հուսամ դրա կարիքը չի լինի»,- ասել է նա:

Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե այդ ընթացքում դեմոկրատները պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն չտան:

«Մենք իսկապես չունենք այլ տարբերակ, քան հզոր պատի կամ երկաթե արգելապատնեշի կառուցումն է: Եթե Կոնգրեսը մեզ համապատասխան առաջարկ չանի՝ փետրվարի 15-ին կառավարությունը կրկին կփակվի, կամ էլ, այս իրավիճակին լուծում տալու համար, ես կօգտագործեմ ԱՄՆ օրենքով և Սահմանադրությամբ ինձ հասանելի իրավունքները»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 1 ամիս է՝ կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված է։ Պատճառը պատի շինարարության շուրջ տարաձայնությունների պատճառով բյուջեի չհաստատումն է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ