Սպորտ - «Փյունիկը» ընկերական խաղում հաղթել է բուլղարական «Մոնտանային»

Երևանի «Փյունիկն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ալանիայում:

Անրեյ Տալալաևի ֆուտբոլիստներ այսօր ընկերական հանդիպում են անցկացրել բուլղարական «Մոնտանայի» հետ: Երևանյան ակումբը հաղթել է 2:1 հաշվով: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Տալալաևի թիմից գոլի հեղինակ են դարձել Ալիկ Առաքելյանը և փորձաշրջան անցնող խաղացողներից մեկը:

Հավաքի շրջանակում Անդրեյ Տալալաևի ֆուտբոլիստները ևս 3 ստուգողական հանդիպում կանցկացնեն` մրցելով «Սլավիայի», («Բուլղարիա»), «Ալեքսանդրիայի» (Ուկրաինա) և «Յունիվերսիտատիա Կլուժի» (Ռումինիա) հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ