Միջազգային - Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 107-ի է հասել

Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 107-ի է հասել: Այդ մասին հաղորդել է Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադը`Imagen Radio ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով՝ արդեն 107 մարդ է մահացել, ևս 40 տուժած գտնվում է հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ի երեկոյան Մեքսիկայի Իդալգո նահանգում պայթել էր Pemex ընկերությանը պատկանող Տուսպան-Տուլա խողովակաշարը, ապա հրդեհ էր բռնկվել: Դեպքը տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել են` տարաներով վառելիք գողանալու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ