Հասարակություն - Միհրան Պողոսյանի օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

2018թ. ապրիլի 21–ին Երևանի Ուլնեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին տեղեկացրել է դատական տեղեկատավական համակարգից։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, 2018 թվականի դեկտեմբերին որոշել է Իսոյանի նկատմամբ կիրառել համաներում և այդ հիմքով նրա նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել, իսկ քրեական գործի վարույթը կարճել: Նշենք, որ տուժողներին պատճառված վնասը հատուցվել է և նրանք չեն առարկել, որպեսզի Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանի՝ Անդրանիկ Իսոյանը մի խումբ անձանց հետ 2018թ․ ապրիլի 21-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայով ժամանելով Ուլնեցու փողոց, մահակներով իջնելով հիշյալ ավտոմեքենաներից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը կատարել խուլիգանություն։ Իսպիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։

Նշենք, որ Իսոյանը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է եղել։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ