Քաղաքական - Այո, մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի, իսկ Թաթան արտոնյալ չէ. Դավիթ Անանյան

Թաթան համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորին է, բայց եթե կարծում եք, որ ինքն արտոնյալ է հարկեր վճարել կամ չվճարելու համար, ապա նման հայտարարություն չի եղել. ոչ ոք արտոնյալ չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ հարկային տեսուչները շրջում են ռեստորաններով, ուսումնասիրում են, թե ինչքան եկամուտ են ստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները, բայց ասել են. «Թաթային ձեռք չտաք, Թաթան մերն է»::

«Այո, ընթացիկ հսկողական գործառույթներ իրականացնում են մեր աշխատակիցները, այդ թվում նաեւ այցելում եմ ռեստորանային համալիրներ եւ հորդորում են, որ եթե լինում են հավաքույթներ, իրենք սահմանված կարգով ձեւակերպեն այդ անձանց աշխատանքը: Դրանք հորդորի տեսքով են լինում: Այո, մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի: Բայց, շոու-բիզնեսից էլ ենք նման ազդակներ ստանում, իրենք էլ դեմ չեն, որ դա լինի:


Կարծում եմ, պետք է քննարկումներ ունենանք եւ իրենց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ պետք է իրականացնեին դեռեւս տարիներ առաջ»,-ասաց Անանյանը:

Նա նշեց, որ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մինչեւ մարտի 15-ն է. «Մարդիկ դեռ ունեն ժամկետ»:

ՊԵԿ նախագահը չցանկացավ անուններ նշել, թե որ երգիչ-երգչուհիներն են, որ չեն ցանկանում իրենց հետ համագործակցել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ