Քաղաքական - Այդ տարածքում հողակտոր չունեմ. Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՔԿ հայտարարությանը

Երեկ հրապարակվել է Հայաստանի ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը:


Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշել է, որ ինքը մատնանշված տարածքում հողակտոր չունի, և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին:

Աբրահամյանը Քննչական կոմիտե է հրավիրվել՝ պարզաբանելու, թե ինչպես և ինչ նպատակով է կայացվել կառավարության որոշումը:

 Ավելի վաղ հայտնել էր, որ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և բացատրություն տվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ