Տարածաշրջան - Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը կարևոր դաս է եղել նաև Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ հիշատակել է Արցախը՝ նշելով, որ «դրա կորուստը ևս մեկ դաս էր նաև Թուրքիայի համար»՝ անցյալի սխալները չկրկնելու և քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորությունը զարգացնելու համար:

«Պետության ամբողջ պատմության ընթացքում մենք մեր ամեն քայլի ժամանակ մի բան հասկացանք. եթե դուք չունեք անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու ռազմական ուժ և չեք կարողացել հասնել միասնության, պետք է իմանաք, որ ոչ ոք ձեր արցունքներին չի նայելու», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ «մենք դրանում համոզվեցինք Կիպրոսի գործողության, Էգեյան ծովում եղած լարվածության, ԱՍԱԼԱ-ի հարձակումների, Ղարաբաղի օկուպացիայի, Բոսնիայի կոտորածների ժամանակ», փոխանցում է DHA գործակալությունը:

Ըստ նրա՝ իր գլխավորած կուսակցության իշխանության օրոք վերջին 16 տարիներին Թուրքիան պայքարում է ամեն ոլորտում հզորանալու ու «սեփական ոտքերի վրա կանգնել կարողանալու» համար:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն «բացառապես խաղաղասիրական նպատակներով» է գտնվում Սիրիայի հյուսիսում, ավելին՝ Էրդողանը պնդել է, թե Թուրքիան միակ երկիրն է, որը մարդասիրական նպատակներով է գտնվում Սիրիայի տարածքում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ