Հասարակություն - Կառավարությունն արտոնություն տվեց հերթական ներդրումային ծրագրին. 1,42 մլրդ դրամի ներդրում, 58 աշխատատեղ

Կառավարության այսօրվա՝ հունվարի 24-ի նիստում կայացված որոշմամբ «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

Ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի ք. Գյումրիում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ՝ կատարելով ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Բալաբեկյան ագրո» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ընկերությունը, որը նախատեսում է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հեկտար հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի, կառավարության համապատասխան որոշմամբ օգտվում է ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու արտոնությունից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ