Միջազգային - Վենեսուելայում ցուցարարներն այրել են Ուգո Չավեսի արձանը

Վենեսուելայի Սան-Ֆելիկսեում ցուցարարները այրել են նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով El National-ին, գրում է, որ հուշարձանը տեղադրվել էր 2018 թվականին նրա տարեդարձի առիթով։

Վենեսուելայում անցկացվում են բողոքի ակցիաներ ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության, մասնավորապես ծանր տնտեսական իրավիճակի։ Այսօր նախատեսված է ընդդիության կողմից կազմակերպված հերթական մեծ ցույցը։

Риа новости-ն գրում է, որ գիշերը Վենեսուելայի մայրաքաղաքի շրջաններից մեկում ակցիայի ժամանակ ձերբակալվել է 30 մարդ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ