Մամուլ - Պետբյուջեից ՄԻԵԴ վճռով 118 հազար եվրո կվճարվի «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով

«Ժողովուրդ» թերթը գրում է .

«Նախկին իշխանությունների իրա­վական անարդարությունների հետև­անքով ՀՀ պետական բյուջեից հերթա­կան գումարն է վճարվելու այդ ապօրի­նությունների հերթական զոհին:

ՀՀ կառավարությունը արդարադատու­թյան նախարարությանը կհատկացնի 118 հազար եվրո: Նշված գումարը պետք է վճարվի Մարդու իրավունքնե­րի եվրոպական դատարանի՝ «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշմամբ սահմանված արդա­րացի հատուցման համար:

Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկա­նող գույքի օտարումը և դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ:

Բացի այդ, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիու­թյան իրենց իրավունքը գույքի օտար­ման վերաբերյալ կառավարության հա­մապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ:

Նրանք նաև պահանջել են 874 հազար 974 եվրո որպես նյութական վնասի և 3 հազար 301 եվրո՝ կրած ծախսերի փոխհատու­ցում:

Անհիմն համարելով ներկայաց­ված պահանջը՝ Կառավարությունը մի­ակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 հազար եվրո՝ որպես ար­դարացի փոխհատուցում:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ