Տարածաշրջան - «Մադո՛ւրո, եղբա՛յրս, պի՛նդ կաց, մենք քո կողքին ենք». Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել ու «եղբայր» անվանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որի պաշտոնավարման դեմ վենեսուելացիները զանգվածային ցույցեր են սկսել երկրում:


Ինչպես գրում է «ՀաբերԹյուրք»-ը, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը Վենեսուելայում իրավիճակի սրման ֆոնին զանգահարել է Մադուրոյին ու քաջալերանքի խոսքեր հղել:


«Մեր նախագահը, զանգահարելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հայտնել է Թուրքիայի աջակցությունն ու ասել՝ «Մադո՛ւրո, եղբա՛յրս, պի՛նդ կաց, մենք քո կողքին ենք»: Թուրքիան նախագահ Էրդողանի գլխավորությամբ պահպանելու է հեղաշրջման փորձերի դեմ իր սկզբունքային ու վճռական դիրքորոշումը»,- ասել է Քալընը:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիայի սկզբից ի վեր ձերբակալվածների թիվը հասել է 218-ի:

Նախօրեին Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն, որպես Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, երդվել է Կարակասի թաղամասերից մեկում`հազարավոր կողմնակիցների ներկայությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոյին անցումային կառավարություն ձևավորելու հարցում և կոչ արել Նիկոլաս Մադուրոյին իշխանությունը հանձնել ընդդիմադիր խորհրդարանին, որին վստահում է Վենեսուելայի ժողովուրդը:

Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի նախագահ, ճանաչել են նաև Կանադայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կոլումբիայի և Պարագվայի առաջնորդները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ