Սպորտ - Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Մելքումյանը՝ հաղթեց. Gibraltar Chess Masters 2019

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Մարիա Մուզիչուկի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով հաղթել է սլովակ շախմատիստ Քրիստոֆեր Ռեպկային: Երկրորդ տուրից հետո Մելքումյանն ունի երկու միավոր և առաջատարների թվում է: Արոնյանը ունի 1.5 միավոր:


Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում հաղթել է իսպանուհի Սեմպրում Մարտինես Ֆերնանդոյին և նույնպես ունի 1.5 միավոր: Հիշեցնենք, որ Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ