Միջազգային - Հայտնի են Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները կշարունակեն թուրք-սիրիական սահմանին բուֆերային գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու նախագահները նաև հայտնել են, որ զինվորականներն ու դիվանագետները կշարունակեն համակարգել իրենց ջանքերը, այդ թվում՝ Սիրիա փախստականների վերադարձի թեմայով:


Անկարա-Մոսկվա բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցը: Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ զորքերը Սիրիայի տարածքում գտնվում են ապօրինի կերպով, քանի որ նրանք Դամասկոսից հրավեր չեն ստացել:

«Խոսքը գնացել է այն մասին, թե ինչպես Սիրիայում իրավիճակի հետագա զարգացման վրա կազդի զորքերը երկրի հյուսիս-արևելյան շրջաններից հանելու ԱՄՆ ղեկավարության որոշումը: Եթե այդ քայլերը, այդ ծրագրերն իսկապես իրականացվեն, դա դրական քայլ կլինի և կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայի այդ անհանգիստ շրջանում, որն այժմ գտնվում է քրդական խմբավորումների վերահսկողության տակ»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ Մոսկվան սատարում է սիրիական իշխանությունների և քրդերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը:


Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազատարի շուրջ համագործակցությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ