Հասարակություն - Արամի 23-ի հարցը լուծվեց. կառուցապատող 14 մլն դրամ կտրամադրի պատի վերականգման համար. Արթուր Մեսչյան

Արամի 23 հարցը վերջապես լուծվեց, այդ պատը կվերականգնվի: Այս մասին այսօր 100 օրվա ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով՝ եռակողմ պայմանագիր է ստորագրվել կառուցապատողի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի և Մշակույթի նախարարության միջև: Կառուցապատողը 14 մլն դրամ է տրամադրելու իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցին, որն էլ պետք է պատրաստի կառույցի վերականգման նախագիծը:

«Կարծում եմ՝ բոլոր կողմերը հիմա պետք է հանգիստ լինեն: Իմիջիայլոց, քաղաքապետարանը սրա հետ ոչ մի առնչություն չունի, բացի բարոյականից: Սա բարի կամքի արտահայտություն է: Հուշարձանի սեփականատերը և կառուցապատողը իրենք իրար մեջ պետք է այս հարցերը լուծեն: Այնպես որ Արամի 23-ի հարցը համարում ենք փակված:

Եվ իմ խոստումը, որ Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվի, որոշ մարդիկ սխալ հասկացան: Եթե այդ հուշարձանի վրա փոքրիկ կտոր քանդվի, մեղավորը ես եմ, կներեք, ես հնարավորություն չունեմ ամեն հուշարձանի իրավիճակին հետևելու»,- նշեց Արթուր Մեսչյան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ