Քաղաքական - Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում 21 հարց է. (ուղիղ)

Մեկնարկել է կառավարության նիստը, որի օրակարգում 21 հարց է, 13-ը՝ չզեկուցվող են: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Գործադիրը այսօր կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշման նախագիծը:

Կառաջարկվի Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի և Արարատի մարզի Սիսի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել: Ինչպես նաև մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը կներկայացվի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ