Հասարակություն - Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության. Փաշինյանը Euronews-ին ներկայացրել է առաջիկա անելիքները

Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության: «Euronews»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ նախատեսվում է զգալի աշխատանք: Մասնավորապես, Կառավարությունը նախատեսում է բարելավել բիզնես միջավայրը, պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելը լինի ավելի դյուրին:

«Մենք նախատեսում ենք հարկային փոփոխություններ, որոնցով բարելավվելու է բիզնես միջավայրը, որպեսզի դաշտը գրավիչ լինի ցանկացած ներդրողի համար: Մենք նախատեսում ենք խրախուսել անապահով ընտանիքներին աղքատությունը հաղթահարելու գործում: Պատրաստվում ենք հայաստանյան բիզնես հարթակում ձևավորել նոր ուղղություն՝ միկրոբիզնես: Այն կազատվի բոլոր տեսակի հարկերից: Այս ճանապարհով մենք ցանկանում ենք խրախուսել մեր քաղաքացիներին, որ միջոցներ ձեռնարկեն, սկսեն բիզնես գործունեություն և կառավարության հետ միասին հաղթահարեն աղքատությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը շատ կարևոր է, որովհետև այն հսկայական շուկա է մեր երկրի գործարարների համար: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրի մասին: Կարևորելով այն՝ ՀՀ վարչապետն ասել է, որ այն պետք է կյանքի կոչել հնարավորինս լավ:

«Այս համաձայնագիրն առնչվում է սոցիալական, քաղաքական բարեփոխումներին, մենք նախատեսում ենք ուժեղացնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները: Հայաստանի քաղաքացիները ոգեշնչված են հեղափոխությամբ, բայց մենք կարիք ունենք մեր ժողովրդավարությունը ինստիտուտոցիոնալ հիմքով ամրապնդել, այդ գործում ակնկալում ենք ԵՄ-ի աջակցությունը»,-ասել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ