Քաղաքական - Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և բացատրություն տվել

Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել նախկին վարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանը։

Այս մասին հայտնում է  քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Վերջինս հայտնեց, որ Աբրահամյանը բացատրություն է տվել ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ