Հասարակություն - Դատարանը վերացրեց Սմբատ Բարսեղյանի սանկցիան

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կարճ է տևել: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրել է, որ պետք է լսեին երկու տուժողի՝ Հովհաննես Հովհաննիսյանի և Անահիտ Ենգիբարյանի ցուցմունքները, սակայն Հովհաննեսն Արցախում է, իսկ Անահիտ Ենգիբարյանը գրություն էր ուղարկել դատարան՝ տեղյակ պահելով, որ հրաժարվում է ներկայանալ և ցուցմունք տալ առողջական վիճակի պատճառով:

Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստի համար նրան բերման ենթարկել, քանի որ ուղարկված գրությանը կից չկար առողջական խնդիրների մասին հավաստող որևէ տեղեկանք:

Հանրային պաշտպան Անի Գևորգյանը միջնորդեց վերացնել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառված դատական սանկցիան: Պետական մեղադրողը դեմ էր, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը և թույլ տալ Սմբատ Բարսեղյանին ներկա լինել նիստերին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ