Մշակույթ - Հայտնի են «Օսկար»-ի առաջադրվածների անունները

Արդեն հայտնի են «Օսկար»-ի առաջադրված ֆիլմերի ցանկն ու դերասանների, դերասանուհիների, կինոգործիչների անունները:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Սև հովազը», «BlacKkKlansman», «Բոհեմական ռապսոդիա»-ն,«Ֆավորիտուհին», «Կանաչ գիրքը», «Ռոման», «Աստղ է ծնվել» և «Իշխանություն» ֆիլմերը:

Մյուս անվանակարգերում առաջադրվածների ամբողջական ցուցակը կարող եք դիտել այստեղ:

Համացանցում արդեն սկսվել է ակտիվ քննարկումը և շատերի համար անհասկանալի և անընդունելի նոմինանտների ցուցակ է կազմվել: Այն հանգամանքը, որ Marvel կինոկոմիքսների «Սև հովազ» կոմիքսը առաջադրվել է «Օսկար»-ի, իսկ Դեմիեն Շազելի «Առաջին մարդը» ֆիլմը, որը պատմում է Նիլ Արմսթրոնգի՝ Լուսնի վրա առաջինը ոտք դրած տիեզերագնացի մասին, շատերի մոտ զայրույթի տեղիք է տվել:

Նշենք, որ ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:

Հիշեցնենք, որ անցած տարի գրանցած ցածր վարկանիշի պատճառով «Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները փոխել են ձևաչափը: Մրցանակաբաշխությունը 3 ժամից ավելի չի տևի, երեկոյի ընթացքում հաղորդավար չի լինի, փոխարենը կլինեն տարբեր ելույթներ ու կցուցադրվեն տարբեր տեսանյութեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ