Ժամանց և շոու բիզնես - Հրապարակվել է աշխարհի ամենաինովացիոն երկրների ցանկը

Bloomberg գործակալությունը հրապարակել է 2019-ի ամենաինովացիոն երկրների վարկանշային ցանկը, որը վեցերորդ անգամ անընդմեջ գլխավորել է Հարավային Կորեան:

«Bloomberg-ի ինովացիոն ինդեքսը» յոթերորդ տարին է, ինչ ուսումնասիրում է տասնյակ չափորոշիչներ՝ հաշվի առնելով հետազոտությունների և զարգացման համար արվող ծախսերը, արդյունաբերական ներուժը և բարձր տեխնոլոգիական ընկերությունների համակենտրոնացումը:

Վարկանշային ցանկը ներկայացվել է, երբ համաշխարհային առաջնորդները հավաքվել են Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում, որտեղ կքննարկեն ապագա գլոբալիզացման, երկրի դերակատարության և երկրների ինովացիոն ներուժը:

Հարավային Կորեային վարկանշային ցանկում հաջորդում է Գերմանիան, որը երկու կետով առաջընթաց է գրանցել նախորդ տարվա համեմատ:

60 երկրից կազված ցուցակի առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Ֆինլանդիան, Շվեյցարիան, Իսրայելը, Սինգապուրը, Շվեդիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆրանսիան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ