Սպորտ - Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբրալթարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

Առաջին տուրում Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով լեհ Իրեն Սուկանդարի հետ: Պարտիայի 31-րդ քայլին Արոնյանը ստիպել է մրցակցին անձնատուր լինել:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ