Միջազգային - Եմենի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել

Եմենի մայրաքաղաք Սանայում երկու պայթյուն է որոտացել, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ին:

Նշվում է, որ դրանցից մեկը տեղի է ունեցել զինապահեստում: Արտակարգ պատահարից զոհվածների կամ տուժածների մասին ներկա պահին տեղեկությունները չեն հաղորդվում:

Միջադեպի մասին այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հաղորդում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ