Քաղաքական - Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին:


Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել զարգացմանն ու խորացմանը:

Հայ-եգիպտական հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային և ավանդական ամուր կապերի վրա և վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի։

Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ