Տարածաշրջան - Վրաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետը կմասնակցի Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին: Մամուկա Բախտաձեն Դավոսում կլինի հունվարի 22-25-ը: Այս մասին հայտնում է «Грузия Online»-ը:


Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են քաղաքական հարցերով բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև բանակցություններ բիզնես առաջնորդների և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարների:

Վրաստանի կառավարության առաջնորդի խոսքով՝ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպումների նպատակներից մեկն է օտարերկրացի ներդրողների ուշադրությունը Վրաստանի վրա հրավիրելը:

«Մենք կունենանք հանդիպումներ մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվորեն քննարկում և պլանավորում են ներդրումներ կատարել Վրաստանում: Բանակցությունները կտարվեն այն ընկերությունների հետ, որոնք կքննարկեն Վրաստանում իրենց միջազգային գրասենյակների բացման հնարավորությունը: Մենք ունենք նախաձեռնություն, որը կիրագործվի տարվա երկրորդ կեսին, և որի համաձայն՝ հարկային արտոնությունները կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք կբացեն իրենց հիմնական գրասենյակները Վրաստանում: Բացի սրանից, մենք հանդիպումներ կունենանք քաղաքական առաջնորդների հետ: Ես կարծում եմ, որ այցը կլինի շատ կարևոր և ինտենսիվ, հուսով եմ՝ նաև բեղուն»,- լրագրողներին ասել է Մամուկա Բախտաձեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ