Միջազգային - ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվել ցանկացող Քամիլա Հարիսը աջակցում է Հայոց Ցեղասպանության ճանաչումը

Քալիֆորնիա նահանգից դեմոկրատ սենատոր Քամիլա Հարիսը, որը որոշել է 2020 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, բազմիցս հանդես է եկել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Հարիսը պաշտպանում էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծերն ընդունելու իրավունքը, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրած հայկական ծագմամբ ամերիկացիների՝ ապահովագարական վճարներ ստանալու իրավունքը:

Հարիսը այն սենատորներից մեկն է, որն աջակցում էր Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւը:

ANCA-ն նշում է, որ դեմոկրատական կուսակցությունից սենատորը Հայաստանի եւ Ամերիկայի հարաբերությունների աջակցման կամ անկախ Արցախի ազատության, կարգավիճակի եւ անվտագության իրավունքի մասին զեյույցով դեռ հանդես չի եկել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ