Սպորտ - «Արսենալը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: Անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստին շնորհավորել է այդ կապակցությամբ:

«Ծնունդդ շնորհավո՛ր, Միկի: Հենրիխ Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան: Հուսով ենք՝ կանցկացնես լավ ծննդյան օր: Անհամբերությամբ սպասում ենք քեզ շուտով խաղադաշտում տեսնելուն»,- նշված է «Արսենալի» թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել էր մարզումները վնասվածքից հետո: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: Սպասվում է, որ նա «Արսենալի» ընդհանուր խմբում մարզումները կսվերսկսի այս շաբաթվա ընթացքում:

Հենրիխ Մխիթարյանը 2018-ի հունվարին է միացել «Արսենալին»: Դրանից առաջ նա նա 2016-ի հուլիսից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39  հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հայաստանի հավաքականի կազմում Մխիթարյանն անցկացրել է 80 հանդիպում եւ 26 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ