Տնտեսություն - Փաշինյանը եւ ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ այլ բնագավառներում:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱԶԲ-ի միջեւ սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը, զրուցակցին ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումները: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման եւ մեր երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում:

Կողմերը քննարկել են նաեւ ԱԶԲ-ի կողմից մեր երկրի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման եւ ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով
 

Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

 

 

 

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8 մլրդ 672 մլն դրամի վնաս

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ