Մամուլ - ԵՏՄ-ում նախագահելու իրավունքը փոխանցվում է Հայաստանին. Դավոսից հետո Փաշինյանը կրկին կմեկնի Մոսկվա

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Դավոս է մեկնել՝ համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումին մասնակցելու։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ գործարարների հետ, ապա Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:

Դավոսյան ֆորումին մասնակցելուց հետո նա հերթական անգամ մեկնելու է Մոսկվա, որտեղ հունվարի 25-ին ելույթ է ունենալու ԵՏՄ գրասենյակում։ Ելույթի առիթը ՌԴ-ից ԵՏՄ մարմիններում նախագահելու իրավունքը 2019-ին Հայաստանին փոխանցվելու հանգամանքն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ