Տարածաշրջան - Քանի դեռ Ղարաբաղի հարցը մնում է չլուծված, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ». Չավուշօղլու

Թուրքիան հնարավոր չի համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ այս տարի իրենք պատրաստվում են ավելի հետևողական լինել այդ հարցում:

«Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, պետք է նախաձեռնող լինել: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված, հնարավոր չէ կայունություն Կովկասում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: 2019-ին այս թեմաներով ավելի հետևողականորեն ենք զբաղվելու», - ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ թուրք նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան կաջակցի ղարաբաղյան հարցով այն որոշմանը, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար:

«Հայաստանի նոր ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն մենք հստակ նախապայման ունենք: Մի՞թե մենք կարող ենք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի զգացմունքները», - ասել էր Չավուշօղլուն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ