Քաղաքական - Քննչական կոմիտեում նոր նշանակումներ են արվել

Քննչական կոմիտեում նոր նշանակումներ են արել: Այս մասին մենք տեղեկանում ենք կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջից:

«22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։

Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբեն Մկրտչյանը՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետի պաշտոնից։ Նույն օրվա թիվ 33-Ա հրամանի համաձայն՝ Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Աշոտ Մելքումյանը։

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, իսկ նույն մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Իսկանդարյանը նշանակվել է Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ»,- գրված է Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ