Կրթություն - Անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան դպրոց, տնօրենը կստանա նկատողություն. Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան դպրոց և տնօրենին նկատողություն է տվել: Այս մասին մենք տեղեկացանք նախարարի Facebook-ի էջից:

«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար:

Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ