Հասարակություն - Ինչ քաղաքապետ եմ, շաբաթ-կիրակի օրերն անցկացնում եմ աղբավայրերում. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի facebook-ի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նա նշել է, որ այս ամառ այլևս աղբավայրերը գարշահոտությամբ չեն բուրելու:

«Ինչ ես քաղաքապետ եմ, թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերն անձամբ անցկացնում եմ աղբավայրերում, ինքս ստուգումներ եմ անում շենքերում: Բնակչությունը պետք է իմանա, որ շենքից ներս քաղաքապետարանը իրավասություն չունի որևէ բան անել, մինչ բնակիչները համաձայնություն չտան»,- ասել է Մարությանը:

Երևանի քաղաքապետը նշել է, որ մի քանի տարվա ընթացքում մոտ 3 հազար վերելակ պետք է փոխվի, սակայն պետք է ֆինանսական միջոցներ գեներացնել: Նրա խոսքով՝ տարին մեկ անգամ ԱԻՆ-ը ստուգումներ է անում, և եթե վերելակը շահագործման ենթակա չէ, չի գործարկվի:

Խոսելով տրանսպորտի խնդիրների մասին՝ քաղաքապետը նշեց, որ այն աշխատանքը, որ մինչ օրս կատարվել է, պետք չէ ջուրը գցել.

«Նույն ծրագիրն է, սա ուղղակի փոքրիկ հաշվարկ է, որը կտևի 20 օր: Ոչինչ չենք շեղում, միայն մեզ դուր չի եկել, որ ամեն հարցի շուրջ 1 տարբերակ են տվել: Նույն ծրագիրնայս պահին իրականացվում է »:

Քաղաքապետը հավելեց, որ եթե օպերատորներին հետաքրքրի մեր շուկան, առնվազն 2 տարում մենք կունենանք լավ տրանսպորտ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ