Քաղաքական - Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն. Մակունց

Մեր դիրքորոշումն այն է, որ, իհարկե, ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է հաշվետու լինեն խորհրդարանին. ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ընդդիմության այն պահանջներին, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերածվեն նախարարությունների:

Ըստ նրա` խորհրդարանն այսօր արդեն իսկ ունի այդ լծակները, որպեսզի նրանց կարողանա հաշվետու պահել:

Պատգամավորը նշեց, թե պետք է հասկանալ` ինչ խնդիր ենք դնում մեր առջև, որպեսզի էլ ավելի բարձրացնել հաշվետվողականությունը: «Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը», - հայտարարեց Մակունցը:

Ըստ նրա՝ հարցը իրենք դեռ չեն քննարկել, բայց իր կարծիքով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն:

Նա պնդեց, որ այդ կառույցները հիմա չունեն քաղաքական ուղղվածություն: Ճշտող հարցին` այդ մարմինները վարչապետի՞, թե՞ կառավարության վերահսկողության տակ պիտի լինեն, Մակունցը պատասխանեց, որ չի կարող հանպատրաստից այդ մասին կարծիք հայտնել:

«Արդեն նշեցի, որ «Իմ քայլում» պաշտոնական քննարկումներ չեն եղել, չեմ ուզում այսպես կարծիք հայտնել այս մասին»,- ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ