Սպորտ - Արաս Օզբիլիսը մասնակցեց «Վիլեմ Երկրորդի» հաղթանակին

Ձմեռային դադարից հետո վերսկսված ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության 18-րդ տուրում «Վիլեմ Երկրորդը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Բրեդայի» նկատմամբ՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Պոլ Լոնչը, իսկ երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց հույն պաշտպան Մարիուս Վրուսային:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հանդես եկավ դաշտի տերերի մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 75-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Վիլեմ Երկրորդը» 22 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ