Քաղաքական - ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 17-ին հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին:

Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է սենատորին վերընտրման կապակցությամբ: Դեսպանը նաեւ երախտագիտություն է հայտնել սենատորին դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակի, ինչպես նաեւ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում աջակցության համար:

Դեսպանը սենատոր Ուայթհաուսին ներկայացրել է ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումներն ու հայ-ամերիկյան գործակցության օրակարգային հարցերը: Դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ընդլայնելու եւ խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները` այդ հարցում կարեւորելով անձամբ սենատորի եւ Սենատում Հայաստանի բարեկամների դերակատարումը:

Կողմերը բարձր են գնահատել Ռոդ Այլենդում հայ համայնքի ակտիվ դերակատարումը նահանգային կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչպես նաեւ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ