Քաղաքական - Միքայել Մելքումյանը` Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

Խորհրդարանում շարունակվում է մշտական հանձնաժողովների ձևավորումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին «Բարգավաճ Հայաստան»-ն առաջադրում է Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Նա ներկայացրեց վերջինիս կենսագրությունը:

Մելքումյանը նշեց, որ սա ուշացած հանձնաժողով է, պետք է ավելի շուտ ստեղծվեր, այսինքն՝ ոչ թե «պրոբլեմները շալակելուց» հետո, այլ նախապես՝ նախապատրաստելու համար: Նա նշեց, որ անգամ միջին մակարդակում այսօր ԵԱՏՄ հնարավորություններից չենք կարողանում օգտվել, հիմնական չորս ուղղությամբ է ինտեգրումը զգալի` ապրանքներ, ծառայություններ, կապիտալ և միգրացիոն գործընթացներ, ընդ որում, երբ ՌԴ-ում սանկցիաների հետ կապված վիճակը սրվում է, դա մենք այստեղ զգում ենք:

Նա մի քանի ցուցանիշ ներկայացրեց. 2018 թվականի հունվար – նոյեմբերի դրությամբ՝ Ռուսաստանի հետ 1,7 մլրդի առևտրաշրջանառություն ունենք, մյուս երկրների հետ՝ ավելի քիչ, Բելառուստի հետ՝ 30 մլն դոլարի, Ղազախստանի հետ՝ 14 – 15 մլն դոլարի: Կա՛մ շատ մինիմալ են, կա՛մ նսեմացուցիչ ցուցանիշներ ունենք, իսկ հնարավորություններ կա՞ն, թե՞ չկան, դա, ըստ պատգամավորի, պետք է քննարկել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ